Մանե Գրիգորյանը հրապարակել է մի գրություն, որը գրել էր հայրը 2021-ի հոկտեմբերի 19-ին


Արթուր Գրիգորյանի հարազատները, ընկերները շարունակում են հիշել կոմպոզիտորին և կիսվել իրենց հիշողություններով։ Հիշողություններ, որոնք այնքան թանկ են դարձել յուրաքանչյուրի համար։

Օրերը կորցրել են իրենց նախկին փայլն ու իմաստը հատկապես Մանե Գրիգորյանի համար։ Նա, որ հայրիկի հետ անսահման կապված էր, այսօր ասես՝ խեղդվում է։ Նրա օրվա յուրաքանչյուր ժամը, րոպեն ու վայրկյանը լցված է հայրիկով ու նրա մասին հիշողություններով։

Մանեն այդ հիշողություններով ուղղակի ապրում է։ Հաղորդավարուհին հանրայնացրել է հոր վերջին գրությունն ուղղված իրեն, որը գրվել է հոկտեմբերի տասնիննին, 2021  թ․։

Մանեն կից գրառման մեջ նշել է, որ հայրիկի այդ վերջին շնորհավորանքը պատգամ է դարձել։ Այն պարունակում է մաղթանք-շնորհավորանք։ Մանեն կիսվել է այդ գրությամբ համացանցային իր հարթակում և կից գրել․ «Հոկտեմբերի 19, 2021 թ.։

Վերջին շնորհավորանքդ դարձավ պատգամ: «И чтобы не случилось, будь всегда сильной, такой, какая и есть! Всегда твой…»»։


Понравилась статья? Поделиться с друзьями: