Սիրված արտիտուհի Նունե Եսայանը երբեմն-երբեմն համացանցային հրապարակոմներով է հանդես գալիս և ցույց տալիս, թե ինչպես է անցկացնում իր օրը, աշխատանքային գործունեությունը և իհարկե ընտանեկան հանգիստն ու ժամանցը։

Նունեն նաև հաճաույքով հետաքրքիր և համեղ բաղադրատոմսերի հոլովակներ է հանրայնացնում և ցույց տալիս այս կամ այն ուտեստն ինչպես է ինքը պատրաստտում։

Երգչուհին երկու երեխաների մայր է։ Նրա ավագ զավակը որդին է, ով օրերս դարձավ տասնհինգ տարեկան։ Որդու տարեդարձի առիթով Նունեն մի քանի հրապարակումներ է կատարել և ցույց տվել, թե ինչպես են անցկացրել որդու տարեդարձը։

Լուսանկարներից անմիջապես աչքի է ընկնում, թե որքան բարձրահասակ է երգչուհու որդին։ Մայր և որդի ջերմ գրկախառնված են, իսկ որդին արդեն մայրիկից էլ բարձրահասակ է։

Հիշեցնենք, որ երգչուհու որդին այս տարի ավարտել է հիմնական դպրոցը գերազանց առաջադիմությամբ։ Լուսանկարները սիրով ներկայացնում ենք նյութին կից։