«Մամ ջան» Գևորգ Մարտիրոսյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել՝ նվիրված մայրերին


Մայրերին ձոնված ստեղծագործությունների շարերը համալրվել է նոր գործով, որը հերթական մայրական գորերգն է մեր մշակութային ասպարեզում։ Այն մատուցվում է հայտնի ու սիրված Գևորգ Մարտիրոսյանի կատարմամբ։

Գևորգն իր հերթական նոր գործը ներկայացրել է մայրական թեամտիկայի մեջ։ Գործն արդիական է և շատ համահունչ գարնանային մեկամսյակի թեմային։ Երգը նվիրված է մայրիկներին և վերնագրված է հենց այդպես՝ «Մամ ջան»։

Երգիչն իր յութուբյան հրապարակման ներքո գրել է, որ այն գրվել է հատուկ Լուսինեի համար։ Երգի երաժշտության հեղինակը Ջորջ Բրեյնշաքերն է, իսկ խոսքերը հեղինակել է Արթուր Երիցյանը։

Երգին զուգահեռ մատուցվող տեսահոլովակի ռեժիսորը ևս երաժշտության հեղինակ Ջորջ Բրեյնշաքերն է։ Երգը ներկայացվում է հայերենով։ Այն բավականին գեղեցիկ երաժշտական գործիքավորում ունի և մատուցվում է նույնքան գեղեցիկ կերպով։

Մայրերին նվիրված գեղեցիկ նոր գործերից մեկը՝ Գևորգ Մարտիրոսյանի յուրօրինակ մատուցմամբ, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!