«Մամ ջան» գեղեցիկ երգ՝ նվիրված մայրերին


Մեր ծանրագույն օրերում ամենից դժվար ու անմեկնաբանելի ապրումներ են ունենում հայոց մայրերը: Նրանց, թերևս, ոչ ոք ապրումակցել չի կարող, թեև միանգամայն հասկանում են բոլորն է, թե ինչ է կատարվում նրանց հոգիներում:

Թերևս այս խիստ մտահոգիչ փաստը հաշվի առնելով էլ մեր ստեղծագործողները նոր գործեր են նվիրում հայոց մայրերին՝ այդպիսով յուրաքանչյուրը յուրովի փարատելով մայրերի վիշտը: Երգը վերնագրված է «Մամ ջան», չնայած որ այնտեղ նշվում է նաև այլ հարազատ ու թանկ անձանց անուններ:

Երգը կատարում է Հայկ Սարգսյանը, ով նաև երհի երաժշտության ու խոսքերի հեղինակն է: Ինքը՝ Հայկ Սարգսյանը, երգի ստեղծման պատմության մասին խոսելով՝ ասում է. «Մոտ մեկ ամիս առաջ գրեցի երգը՝ զգալով այն ցшվը, որ ապրում ենք բոլորս։

Ու մեր բոլոր հերոսական տղաների անունից այս երգը նվիրում եմ նրանց Մայրերին, Հայրերին, Քույրերին, Եղբայրներին և Ընկերներին։ Եկեք բոլորս էլ միասին ապրենք այնպես, որ մեր հերոսացած տղերքը երկնքից տեսնեն ու ժպտան մեզ»:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!