Մամ հաց կերե՞լ եք. Սոնա Ռուբենյանը հուզիչ հոլովակ է հրապարակել արցախցի փոքրիկների մասնակցությամբ


Այսօր Արցախի ճակատագրով մտահոգված են բոլոր հայերը՝ անկախ այն հանգամանքից, թե աշխարհի որ ծայրում են գտնվում։ Արցախ աշխարհը մեկ ամիս է աշխարհից կտրված ապրում է։

Այո՛, այն գրեթե անհնարին ու անհավանական է հնչում, սակայն փաստ է, որ կիսադատարկ խանութներով, դեղատներով, առանց հոսանքի և արդեն մասնակիորեն առանց համացանցի նրանք ապրում են և նրանց մտքի ծայրով անգամ չի անցնում դադարել պայքարել։

Մի շարք ընտանիքներ մասնատված են և կապի միակ միջոցը հեռախոսն է։ Ահա այսպիսի մի ընտանիքի մասին հրապարակում է կատարել երգչուհի Սոնա Ռուբենյանը։

Երգչուհին օրերս գտնվել է Գորիսում և այցելել ու երգել Արցախի երեխաների համար։ Սոնան մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ արցախցի փոքրկը տեսակապով խոսում է ծնողների հետ և հետաքրքրվու՝ արդյո՞ք նա հաց կերել է։

Հոլովակը չափազանց հուզիչ է։ Այն առաջարկում ենք դիտել ստորև։


Понравилась статья? Поделиться с друзьями: