Հայ ժողովուրդն իր կյանքի ընթացքում միշտ էլ ունեցել է բարեկամներ, որոնք չլինելով ազգակից՝ միշտ էլ կարեկցել և հասկացել են հայի ցավը և եղել կողքին։

Մեծ ցավով ենք հայտնում, որ այսօր տեղեկատվություն է ստացվել, որ հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկը կյանքից հեռացել է։ Նա Բոբ Դոուլն է, ով կյանքից հեռացել է 99 տարեկանում։ Բոբը եղել է ԱՄՆ նախագահի թեկանծու, հանրապետական սենատոր։

Նախկին սենատորը եղել է ամերիկյան այն պետական գործիչներից, ով մշտապես առաջ է մղել հայի շահերը պաշտպանող թեզեր։

Նա հրաշալի է տիրապետել հայոց պատմությանը և փորձել է հայի ճակատագրի մեջ արդար մոտեցում ցուցաբերել և բազմաթիվ ամբիոններից բարձրացրել է հայկական հարցը և պահանջել արդարություն։ Տարիներ շարունակ նա լոբբինգ էր անում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծերը։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը պարգևատրել հայի մեծ պաշտպանին բարձրագույն պարգևներով։