Մահացել է հայտնի ու սիրված դերասան Անդրեյ Մյագկովը․ մանրամասներ նրա մասին


Անդրեյ Մյագկովը բավականին հայտնի ու հաջողված դերասան է։ Նրա համբավն իր դերակատարումների շնորհիվ դուրս է եկել Ռուսաստանի տարածքից։

Շատերը նրան ճանաչեցին և սիրեցին մասնավորապես «Սովորական պատմություն», «Ծառայողական սիրավեպ», «Բաղնիքդ անուշ» և այլ ֆիլմերից։ Անդրեյ Մյագկովը ծնունդով Լենինգրադից է։

Նրա մայրը ճարտարագետ էր, հայրը՝ տեխնոլոգ։ Անդրեյը նախ հոր խորհրդով փորձել է շարունակել նրա ուղին, սակայն առավել հասուն տարիքում մի փորձնական ներկայացման մեջ հանդես գալով նա ընտրում է դերասանի ուղին։

Մյագկովն ամուսնացած էր գրող, գեղանկարիչ Անաստասյա Վոզնեսենսկայայի հետ։ Նրա կինը մի շարք ստեղծագործությունների հեղինակ է։

Անդրեյ Մյագկովը, չանայած այն հանգամանքին, որ բավականին հայտնի ու սիրված արտիստ էր, մշտապես խուսափում էր շատ շփումներից, վարում էր մեկուսի կենսակերպ, լրագրողներից և սխուսափում էր։

Ցավոք, այսօր մեծ արտիստը հրաժեշտ է տվել կյանքին։ Նրա մահվան պատճառը ըստ նախնական տեղեկատվության սրտի անբավարարվածությունն է եղել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!