Մարինկա Խաչատրյանը չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել է սիրվել և անգամ քննադատվել որոշ օգտատերերի կողմից։

Դերասանուհուն մեղադրում են տարիքից մեծ երևալու մեջ և նշումեն, որ դրան նպաստում է հենց ինքը՝ դերասանուհին, դիմահարդարման և ոճի սխալ ընտրության պատճառով։

Մարինկան, իհարկե, ուշադրություն չի դարձնում քննարկումներին և շարունակում է գործունեություն ու ապրելակերպն այնպես, ինչպես ցանկանում է։ Այս ամենին զուգահեռ շատերը գնահատում ու հիանում են երիտասարդ դերասանուհու յուրօրինակ գեղեցկությամբ։

Կապուտաչյա դերասանուհին համացանցային իր հարթակում այսօր հանրայնացրել է մայրիկի հետ համատեղ լուսանկար։ Դերասանուհին հրպարակումը կատարել է մայրիկի ծննդյան առիթով։ Նա գրել է․ «Մա՛մ, իմ ամենաթանկ, առողջ եղիր։ Կողքիս եղիր միշտ, որ անսահման տվածդ ուժը երբեք չկորցնեմ։ Շնորհավոր ծնունդդ, սի՛րտս»։

Դերասանուհու հետևորդները միացել են շնորհավորանքին և մայրիկի և դստեր միջև նկատել են արտաքին նմանություններ։