Արցախում տիրող ծանր ու դժվարին իրավիճակը հայտի է շատերին։ Արցախին կարեկից ընկերներ և պատրաստակամ քաղաքացիներ են անհրաժեշտ։

Բայց արի ու տես, որ այս դժվարին շրջանում հայրենիքին հարվածներ են հասցնում նաև մեր իսկ հայրենակիցները, այնինչ մեզ բոլորիս ջուր կրողներ են պետք, ոչ թե կայծ տվողներ։

Օրերս լուրեր տարածվեցին այն մասին, որ Ռուբեն Վարդանյանը, ով հանդիսանում է Արցախի պետնախարարը, պատրաստվում է հրաժարակի դիմում ներկայացնել։

Խոսվում էր նաև նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մաիսն։ Լուրը գնալով տարածվում էր, որն էլ իր հերթին անհանգստություններ էր առաջ բերում քաղաքացիների շրջանում։ Եվ ահա Ռուբեն Վարդանյանը տեսնելով համացանցային այս խառնաշփոթը՝ գրառմամբ է հանդես գալիս և հերքում լուրը։

Այդ գրառմամբ Նաիրա Զոհրաբյանը կիսվել է իր սոցտիրույթում և կից կարճ գրառում կատարել, որտեղ մասնավորապես գրել է․ «Ճիշտ էլ անում ես՝ հրաժարական չտաս»։