Ճանաչված երգիչ Թաթուլ Ավոյանին տեղափոխել են հիվանդանոց․ ինչ է պատահել երգչին


Օրեր առաջ ճանաչված երգիչ Թաթուլ Ավոյանը տեղափոխել է հիվանդանոց։ Երգիչը նոր է վերադարձել Ամերիկայից, որտեղ վերջին տարիներին հաճախ է լինում գործնական առաջարկներով և իհարկե անձնական ցանկությամբ պայմանավորված։

Նա այնտեղ շատ մտերիմներ, հարազատներ և ընկերներ ունի։ Հայտնի է դարձել, որ օրերս Թաթուլ Ավոյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նա գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Այս մասին տեղեկոււթյունը հայնտնել է Գագիկ Շամշյանը։ Ֆոտոլրագրողը տեղեկության մեջ որոշակի մանրամասներ է հայտնել, ըստ որի՝ երգիչը բարեկմաներից մեկին էր հյուրընկալվել, որտեղ էլ վատ է զգացել իրեն։

Երգչի հարազատներն ահազանգել են շտապ օգնություն։ Շտապ օնության աշխատակիցների մի խումբ 1-ին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո Թաթուլ Ավոյանին տեղափոխել են հիվանդանոց։

Գագիկ Շամշյանը նաև տեղեկացրել է՝ տասն օր առաջ երգիչը Նահանգներում սրտի ստենդավորում է ունեցել: Առողջություն ենք մաղթում երգչին։


Понравилась статья? Поделиться с друзьями: