Ճանաչենք մեր հերոսներին․Իշխան Մանուկյան


Իշխան Մանուկյանը մեր անմահացած հերոսներից է։ Նա ծնվել է 2002 թվականի փետրվարի տասնիննին: Նա սովորել է դպրոցում։ Դպրոցական ուսումնառությունը Ի․ Մանուկյանը շարունակել է բժշկական քոլեջում։ Ավարտելով բժշկական քոլեջը՝ Իշխանը ընդունվել է Ագրարային համալսարան, իսկ հետո զորակոչվել բանակ՝ ծառայության անցնելով Արա լեռում:

Իշխանի զինծառայությունը համընկել է պատերազմի հետ։ Պատերազմը մեկնարկելուց հետո, երբ հոկտեմբերի երկուսին զանգել է ընտանիքին, ինքնավստահ և ուրախ ձայնով հավատացրել է, որ չանհանգստանան և որ ամեն բան լավ է։

Ընտանիքի անդամները միայն հետո են Իշխանի զինակից ընկերների պատմածներից իմացել, թե ինչերի միջով են անցել Իշխանը պատերազմի ժամանակ:

Իշխանը մեկ անգամ կարողանում է փրկվել մահից։ Նա շուրջ 33 օր ընկերների հետ պայքար է մղում՝ լինելով Հադրութում, Մարտունիում, Ստեփանակերտում։

Հոկտեմբերի քսանիննի գիշերը Իշխանը անօդաչու սարքի հարվածից ծանր վիրավորում է ստանում. 5 օր պայքարելուց հետո, ցավոք, անմահանում է:


Понравилась статья? Поделиться с друзьями: