Ճանաչենք մեր հերոսներին․երեք դուստրերի հայրն ընկավ հայրենիքի համար


44-օրյա արհավիրքն, այո, ավարտվեց, սակայն վերքերը դեռ шրնшքшմ են լինում ու երկար դեռ չեն սպիանա, քանզի ցավը խորն է ու նետը ամենախոցելի ու ցավոտ տեղն է հարվածել․ որդիներին։

Հայոց երկիրը որդեկորույս մոր պես է լալիս։ Ցավն անդառնալի է։ Հազարավոր տան ճրագներ մարեցին առհավետ։ Որդիները դուրս եկան տանից ու էլ երբեք տուն չեն դառնա։

Ճանաչենք նրանց  անուն առ անուն։ Լավ սերտենք նրանց կերտած սխրանքներն ու սերնդեսերունդ փոխանցենք, որ հիշատակը հավերժ լինի, որ հավետ ապրեն նրանք։ Այսօր պատմելու ենք անմահացած հերոս Հայկի մասին։ Գրիգորյան Հայկը ծնվել է 1985 թ․, Սիսիանում։

Ավարտել է տեղի N1 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Արցախի Պետական Համալսարանի «ՆԶՊ և Ֆիզկուլտուրա» բաժինը։ Սովորելու ընթացքում 2003 թ․ զորակոչվել է բանակ։ 2011 թվականից ծառայել է ՀՀ Զինված ուժերում՝ որպես դասակի հրամանատար:

Ուներ ավագ լեյտենանտի կոչում: Ամուսնացած էր, ունի երեք դուստր։ Ընկել է հայրենիքի համար մղված պայքարում հոկտեմբերի տասներկուսին՝ Ջաբրայիլում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!