«Ճամփա տվեք»․ Արակադի Դումիկյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ վայելեք


Արկադի Դումիկյանը, ով վայելում է հանրության սերն ու համակրանքը, չի դադարում անակնկալներ մատուցել ու հիացնել երկրպագուներն։ Այսօր սիրված երգիչը նոր երգի պրեմիերա է ներկայացրել և հերթական անգամ հիացմունք պարգևել հանրությանը։

Նոր ստեղծագործությոընը կոչվում է «Ճամփա տվեք»։ Գեղեցիկ ստեղծագործության երաժշտությունը հեղինակել է Վարդան Գալաթյանը, իսկ խոսքերը պատկանում են ՀԱրութ Թիզյանին։ Երգը սիրո մասին է, սիրո կարոտի և սիրելիին հասնելու ու նրա մոտ լինելու մասին է։

«Կյանքիս նպատակը դու ես, քեզ սիրելուց չեմ հոգնում ես։ Ճամփա տվեք, սարեր անցնեմ, գնամ, գնամ հասնեմ յարիս ես չուշանամ։ Հյուսիս-հարավ, ասեք՝ էլ ո՞ւր գնամ, որ միանամ, սիրո հետ լիանամ»,- հնչում են երգի բառերում։

Արկադի Դումիկյանի այս ստեղծագործությանը նրա երկրպագուները մեծ անհամբերությամբ էին սպասում և պրեմիերայից վայրկյաններ անց արդեն մենաբանություններում կարելի էր հանդիպել հիացմունքի, գովեստի խոսքեր՝ ուղղված սիրելի երգչին։

Երգն առաջարկում ենք վայելել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: