Ղազախստանի միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել ըմբիշ Արթուր Ալեքսանյանը


Ղազախստանի միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվել է Թուրլըխանովի գավաթի խաղարկությունը: Այս մրցաշարին մասնակցում էր նաև  Հայաստանի հավաքականը:

Արթուր Ալեքսանյանը, ով  Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է,  հանդես էր գալիս 97 կգ քաշային կարգում: Մեր հայ ըմբիշը նվաճել է  ոսկե գավաթը՝  տանելով  5  հաղթանակ: Դե իսկ  եզրափակիչ խաղում նա հաղթել է  Ռուսաստանի ներկայացուցիչ  Ալեքսանդր Գոլովինին։

Հիշեցնենք, որ  Օլիմպիական  մեր չեմպիոնը   ԱՄՆ-ում բուժումներ  էր ստանում:

87 կգ Արթուր Շահինյանը և 60 կգ քաշայիններ Արմեն Մելիքյանն ու  Գևորգ Ղարիբյանը բրոնզե մեդալների համար համառ  պայքարում պարտվել են, իսկ Մաքսիմ Մանուկյանն էլ  դուրս է մնացել  պայքարից: Բրոնզե մեդալները նվաճել  են  Ռուսաստանի ներկայացուցիչներ Դանիլա Սոտնիկովն ու  Նիկիտա Մելնիկովը:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!