Գոռ Հակոբյանին համացանցային հարթակնեում հազարավոր օգտատերեր են հետևում։ Ռեփերը հետաքրքրական հրապարակումներ է կատարում, որոնք մշտապես համեմված են հումորով։

Նրա սոցիալական էջում հետաքրքրական է և զվարճալի։ Պատճառներից մեկն էլ, թերևս, հենց դա, որ նրան հետևում են տարիքային տարբեր խմբի ներկայացուցիչներ։

Սակայն որքան էլ դերասան ռեփերն առանձնանում է իր հումորային խոսքով, այնուամենայնիվ, քիչ չեն դեպքերը, երբ Գոռն ուղղակի զայրանում է համացանցում։ Եվ ահա դերասանը հերթական անգամ բարկացել է։

Գոռ Հակոբյանը հանրայնացրել է իրեն ուղղված անձնական նամակներից մեկի լուսանկարը, որտեղ նրան հորդորել են սափրվել։ Նամակի հեղինակը մի աղջնակ է, ով Գոռ Հակոբյանի խոսքով՝ 13 տարեկան է։

Գոռը հանրայնացված լուսանկարը մակագրել էր՝ ծնողներին կոչ անելով, որ վերջիններս հսկեն իրենց երեխաներին, քանի որ նորմալ չէ, երբ 13 տարեկան աղջիկը գրում է 34 տարեկան տղամարդուն։ Մանրամսներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։