Ձեզանից առաջ դա  պարզել են Ռոբիկն ու Սերժիկը իրենց բանդաներով, հիմա էլ Նիկոլն է պարզում իր ճըպըլիկներով․․․


Հայտնի լրագրող Լիզա Ճաղարյանը, ով հաճախ է հանդես գալիս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող գրառումներով, այս անգամ հերթական անգամ զայրացել է և գրառում կատարել։

Նա մասնավորապես գրել է․ «Վաաաաաայ, հանգստացեք, սառը ջուր խմեք, տաք վաննա ընդունեք, ինչ եք իրար խառնվել։

Նոր պարզեցի՞ք, որ ամեն ինչի մեղավորը Տեր–Պետրոսյանն է. ձեզանից առաջ դա  պարզել են Ռոբիկն ու Սերժիկը իրենց բանդաներով, հիմա էլ Նիկոլն է պարզում իր ճըպըլիկներով։ 98 թվականից հաչում եք ու հաչում, հետն էլ ոչնչացնում էս երկիրը, հազարներով ջահելներին էլ հետը։

Ու ոնց հասկացել եմ, դեռ չեք կշտացել, գլուխ ուտելու ախորժակներդ դեռ չի փակվել։ Լևոնն է մեղավոր, վե՛րջ։ Մի բուռ բան ենք մնացել` «մեծ վերլուծաբանի» ասած՝ ի՞նչ եք հերսոտել, բերաններիցդ փրփուր է թափում։

Էն անեկդոտի ասած` մեզ համար մի անկյունում նստած մածուն ենք ուտում, ձեզ խանգարո՞ւմ ենք։ Օր օրի կապովի են դառնում, մեղայասսու»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!