Ձախ Հարութը   <<Իմ աղջկան>> երգը նվիրել է  Շառլ Ազնավուրի 95 ամյակին 


Ճանաչված և սիրված  երգիչ Ձախ Հարութը մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 95 ամյակին  նվիրված նոր երգ է ներկայացրել երկրպագուների դատին:   Արդեն  իսկ համացանցում է հայտնվել մի տեսահոլովակ,  որը << Իմ աղջկան>> անունն է կրում: Հետաքրքիրն այն է, որ այս հրաշալի ստեղծագործության բառերի հեղինակը հենց աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրն է: Սա  երգչի կողմից ևս մեկ անգամ հնարավորություն է  արժևորելու և գնահատելու աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի ստեղծագործությունը:

Այս երգը հանդիսատեսի դատին կներկայացվի շատ  շուտով՝ հունիսի 30-ին  <<30 տարի անց Հրազդան մարզադաշտում>>, որտեղ կկայանա հայտնի երգիչ  Հարութ  Փամբուկչյանի  մենահամերգը: Որին, ի դեպ, մասնակցելու են մի շարք այլ հայտնի աստղեր:

Հավելենք նաև, որ  այս ստեղծագործությունը պատիվ է ունեցել թարգմանել Ավո Հարությունյանը: Ստորև ձեզ ենք ներկայացնում այս երգի տեսահոլովակը:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!