Հրդեհից փրկված զինվորը մանրամասներ է պատմում․ տեսանյութ


Հունվարի տասնիննին տեղի ունեցած ողբերգությունը, որը տասնհինգ կյանք խլեց, շարունակում է հանրությանը  ցնցել և որքան շատ ես մտորում, ցավն է՛լ ավելի է ուժգնանում և առաջ բերում բազմաթիվ հարցեր, որոնք մեկը մյուսին հերթ չեն տալիս, սակայն պատասխանները դեռ չկան։

Այս ահասարսուռ դեպքից փրկվածներից մեկը՝ Գարուշը, այս պահին հիվանդանոցում է և շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն։

Նա որոշակի մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից։ Գարուշն իր խոսքում նշում է, որ կեսգիշերն անց երբ արթնացել է, շուրջբոլորը խառնաշփոթ էր։

Տղայի խոսքով՝ նա ներքնակը դրել է գլխին և փորձել է ամեն կերպ դուրս գալ։ Սկզբում փորձել է կոտրել դուռը, սակայն ապարդյուն, չի ստացվել, այնուհետև մոտեցել է պատուհանին, նրան օգնել են դուրս գալ։

Տղան նաև հավելել է, որ հակահրդեյաին կրակմարիչները վաղուց ժամկետանց են եղել և հրդեհի պահին գտնվել են տանիքում։ Գարուշի խոսքի մանրամասներին կարող եք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!