Արդեն մի քանի օր է, ինչ հանրությունը քննարկում է զորամասի հրդեհի անարդար իրադարձությունը, որը պատճառ դարձավ տասնհինգ երիտասարդ լույս տղաների մահվան։

Նրանք հազարավոր երազանքներով ու նպատակներով լի էին և պասում էին կյանքի նոր սկզբին, բայց, ավա՜ղ, կյանքը նրանց համար այլ բան էր պատրաստել։

Հանրությունն ուղղակի իր զայրույթն է հայտնում և անվերջ փնտրում մեղավորներին։ Իսկ մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Տասնհինգ զոհված տղաներից մեկը՝ Հայկ Կիրակոսյանը, Արմավիրի մարզից էր, Մեծամոր քաղաքից։ Ընտանիքի ավագ որդին էր, ուներ մեկ քույր և մեկ եղբայր։

Նրա մասին խոսելիս՝ ծանոթները խոսքը սկսում են խելացի, ազնիվ և համեստ բառերով։ Հայկը մասնակցել էր սեպտեմբերյան մարտերին։

Հայկ Կիրակոսյանի մի քանի լուսանկարներ շրջանառվում են համացանցային հարթակներում, որոնք ներկայացնում ենք այստեղ։ Վարը կցված տեսանյութում կարող եք այս մասին առավել մանրամասն ծանոթանալ և, իհարկե, դիտել Հայկի լուսանկարները։