Հրատապ․ Երևանում կանչով ժամանած բժշկին և վարորդին ծեծի են ենթարկել


Բռնությունն ամեն պարագայում դատապարտելի և աննդունելի է։ Այսօր ահազանգ  է ստացվել այն մասին, որ Երևանում արտակարգ դեպք է գրանցվել։

Բանն այն է, որ ծեծի են ենթարկվել բուժաշխատողներ։ Նրանք բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական պարտքը կատարելիս։ Այս արտառոց միջադեպը ներկայացրել է Երևանի ավագանու անդամ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակից Աշոտ Սարգսյանը։

Նա համացանցային իր հարթակում գրել է, որ շտապ կանչ է գրանցվել և երբ բուժաշխատողը ժամանել է նշված վայր, նրան ծեծի են ենթարկել, ինչպես նաև ծեծի է ենթարկվել շտապ օգնության մեքենային վարոդիը։

Աշոտ Սարգսյանը մասնավորապես գրել է․ «Երևանում կանչով ժամանած բժշկին, վարորդին ծեծի են ենթարկել, լոմով հարվածել են գլխին:

Բուժաշխատողները տեղափոխվել են հիվանդանոց: Բժշկի հանդեպ կատարված բռնության ցանկացած դեպք դատապարտելի է»։ Դեպքի վերաբերյալ հայտնի է միայն այսքանը, այլ մանրամասներ դեռևս չկան։ Ցավում ենք կատարվածի հանդեպ և խստորեն դատապարտում։
։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!