Հրաշալի լուր. Բնական ճանապարհով հղիացած կինը եռյակ է լույս աշխարհ բերել


Ուշ երեկոյան «Սեբաստիա Ծննդատան» սոցցանցային էջում մի հրաշալի նորություն է հանրայնացվել: Տեղեկության համաձայն հիվանդանոցում ծնվել են երեք տղաներ: Հետաքրքրականն այն է, որ երեխաների մայրիկը հղիացել է բնական ճանապարհով:

Հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ այսօրինակ դեպք հիվանդանոցում լինում է արդեն երրորդ անգամ: Նրանք այդօրինակ դեպքերը անվանում են եռատոն:

Եռյակը ծնվել է Թովմասյան ընտանիքում՝ երջանկացնելով ընտանիքի անդամներին: Երեք ասպետներ լույս աշխարհ բերած մայրիկն  արդեն դուրս է գրվել հիվանդանոցին. նա տանն է:

Եռյակին անվանել են երեք Հ-երով սկսվող գեղեցիկ անուններով՝ Հայկ, Հայկազ, Հենրի: Տղաներին տանը սպասել է իրենց ավագ քույրիկը: Թովմասյանները մեկ դուստր են ունեցել, իսկ այժմ արդեն նրանց երեխաները չորսն են:

Հիվանդանոցի անձնակազմը բարեմաղթանքներ է հղել երջանիկ ընտանիքին՝ նշելով, որ իրենց անձնակազմը պատիվ է ունեցել նմանօրինակ դեպքերի երջանիկ հանգուցալուծումների հեղինակ և մասնակից դառնալ, ինչի համար շատ ուրախ են:

Հրապարակվել են նաև լուսանկարներ ու տեսանկարահանված նյութ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!