«Մեր բակը» նոր ֆիլմը անչափ սպասելի էր, այն հասցրել են դիտել շատերը և ցանկություն ունեն դիտելու նաև հանրության զգալի մաս։

Ֆիլմի վերաբերյալ տարակարծություններ կան․ ոմանք դրական արձագանքներ են թողնում, ոմանք էլ կարծում են, որ ավելին պիտի լիներ և համարում են, որ նախորդներն այդպես էլ անգերազանցելի մնացին։ Նոր ֆիլմի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև լրագրող Վաչիկ Գրիգորյանը։

Նա նշել է, որ պատրաստվում է հազար անգամ դիտել նախորդ ֆիլմերը, որպեսզի կարողանա արագորեն մոռանալ նորը։ Լրագրողը հռետորական հարց է ուղղել ֆիլմի հեղինակին, թե ի՞նչ խղճով է վերջինս ֆիլմը հրամցրել հեռուստադիտողին։

Այն որակել է՝ խայտառակություն, հիմարություն և տխմարություն։ Կարծում է, որ Հրանտը, Աշոտը և Լալան չպետք է մասնակցեին այդ ֆիլմում։

«Կներեք, որ կոպիտ եմ գրել, բայց հեղինակները և դերասանները պետք է պատրաստ լինեին , որ շատ խիստ ենք դատելու, որովհետև մեր բոլորի ԲԱԿԻ հետ էդպես չեն վարվում․․․»,- ավարտել է գրառումը Վաչիկ Գրիգորյանը։