Հայրենիքը կորցնելու վտանգը ամբողջ մարմնով զգացած հերոս տղաները անհնարինը արեցին այն փրկելու համար։ Տվեցին իրենց կյանքը հանուն վաղվա, հանուն գալիքի ու հանուն վաղվա սերդնի պայծառ ապագայի։ Նրանք տվեցին կյանք՝ կյանքի դիմաց։ Դարձան հավերժի ճամփորդներ՝ ծնողների աչքերը հավերժ թողնելով ճանապարհին։

Նրանք երբեք չեն հաշտվի այս իրողության հետ և ընդմիշտ կսպասեն նրանց։ Ճանաչենք հայրենիք կերտած անմահ հերոսներին անուն առ անուն։ Ու ամենաբարձր ամբիոններից հնչեցնենք նրանց անունները ու հավերժացնենք նրանց։ Վահագն Հովակիմյան։ ՊԱտերազմի առաջին իսկ օրվանից լծվել է երկրի պաշտպանությանը։

Կռվել է ամենաթեժ հատվածներից մեկում՝ Մատաղիս-Թալիշ դիրքերում։ Սպետեմբերի 29-31-ին Վահագնի հրաձգային վաշտը ընկնում է շրջափակման մեջ։ Վահագնը և իր հրամանատարը 2 օր մնալով միայնակ՝ ապահովում են ծառայակից ընկերների անվտանգ նահաջը՝ հետ շպրտելով թշնամու 200 հոգանոց խմբի գրոհը և շրջափակումից դուրս են բերում մի ամբողջ վաշտ։

Կատարած սխրանքի համար պարգևատրվել է ԱՀ նախագահի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ԱՀ նախագահի «Մարտական ծառայություն» արիության համար հետմահու մեդալով։

Մեդալը ծնողներին է հանձնել Արցախի պաշտպանության բանակի գեներալ պարոն Բալայանը։ Փառք ու պատիվ քեզ՝ մեր բոլորինը դարձած ՀԵՐՈՍ ՎԱՀԱԳՆ։