Հրամանատարը կյանքի գնով կյանք է տվել իր ենթակայության տակ գտնվող զինվորներին


Այսօրվա գարունը, այսօրվա հայրենիքն ու լուսաբացները վայելելու համար երախտապարտ ենք այն երիտասարդ սերնդին, որ առանց մեկ վայրկյան վարանելու իրենց կյանքը տվեցին հանուն մեր կյանքի, հանուն վաղվա օրվա։

Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և նրանց անունները միշտ բարձր հնչեցնենք, որ սերունդները ճանաչեն ու հերոսները հավերժանան։ Գալիք սերունդը պետք է հերոսական ոգով դաստիարակվի, որ վաղվա հայրենիքը հզորագույնը դառնա։ Այսօր ցանկանում ենք ծանոթացնել լուսավոր մի մարտիկի հետ․ Երվանդ Հովհաննիսյան։

Երվանդը երկու պատերազմի է մասնակցել և երկուսի ժամանակ էլ վիրավորվել էր ու այդպես վիրավոր շարունակել  կռվել ու մտքի ծայրով անգամ չի անցել կանգ առնել կամ նահանջել։

Առաջին պատերազմի ժամանակ նրան հաջողվել էր փրկվել, սակայն այս մեկում հավերժացավ։ Հավերժացավ հենց այն դիրքում, որը տարիներ շարունակ անառիկ էր պահել, պահել ու պաշտպանել էր։

Նա գիտակցված մահվան է գնացել։ Հրամանատարը կյանքի գնով կյանք է տվել իր ենթակայության տակ գտնվող զինվորներին։ Հիշատակդ հավերժ․․․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!