Հրամանատարը զինվորին թույլ չտվեց գնալ ընկերոջ ետևից՝ պատճառաբանելով, որ անօգուտ է․ զինվորի արարքն ու պատասխանն ապշեցնող է


Մարդկային հոգիներում պատերազմներն անավարտ են մնում։ Պայթյունները մշտական բնակություն ունեն նրանց հոգիներում, իսկ ահռելի ձայները՝ ականջներում, տեսարանները՝ անվերջ աչքի առաջ։

Մարտադաշտում տեղի ունեցած պատմությունները շատ են՝ որոշ պատմություններ տարածվում են՝ դառնալով բոլորինը, իսկ պատմություններ էլ կան, որոնք հաշված մարդիկ գիտեն, բայց այնքան հզոր են, այնքան ուսուցանող։

Նման մի պատմություն էլ այսօր կներկայացնենք ձեզ և կփորձենք հնարավորինս տարածել և դարձնել բոլորինը։ Այն փոքրիկ է, բայց այնքան երկար, խորիմաստ։

Ճակատամարտի ժամանակ Զինվորը պատրաստվում էր իր վիրավորը ընկերոջը դուրս բերել մարտի դաշտից։ Հրամանատարն ասաց՝ անօգուտ է։ Նա արդեն մահացած կլինի։ Սակայն Զինվորը համառեց, գնաց մարտի դաշտ և բերեց ընկերոջը։ Տեսնելով, որ ընկերը մահացած է՝ հրամանատարն ասաց. «Ես ասում էի՝ անօգուտ է։ Նա մահացած է»։

Զինվորն արցունքն աչքերի ասաց. «Ո՛չ, անօգուտ չէր։ Երբ ես հասա, ընկերս տեսավ ինձ և ես լսեցի նրա վերջին բառերը՝ Ես գիտեի, որ դու կգաս։ Ընկերոջը փրկած զինվորը հավետ կպահի այս պատմությունն իր հոգում, կապրի դրանով և փոքր-ինչ կփարատվի։


Понравилась статья? Поделиться с друзьями: