Հրաժարականի դիմում է գրել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը


Հրաժարականի դիմում է գրել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Կարծես թե այդ պահանջով երեկվանից տեղի ունեցող   բողոքի ակցիաներն իրենց հետևանքն են թողնում:

Այս մասին մարդիկ  տեղեկանում են   Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից: Ստորև Ձեղ ենք  ներկայացնում Գագիկ Հարությանի հրաժարականի դիմումը ուղղված  ԲԴԽ անդամներին:

Ի դեպ, նրա եղբայրն էլ ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնից է հրաժարվել:

Հիշեցնենք, որ  «Ո՛չ Սերժի դատարաններին» նախաձեռնության անդամները  արգելափակել էին  ԲԴԽ շենքի բոլոր ելքերն ու մուտքերը և պահանջում էին չխոչնդոտել անցումային արդարադատության ստեղծմանը՝ մասնավորապես այդ գործընթացին խանգարող Գագիկ Հարությունյանին  հրաժարական տալ  և Բարձրագույն դատական խորհուրդը  լուծարել: Մամուլում լուրեր են պտտվում այն մասին, որ այս հրաժարականին կհետևեն նաև մի շարք այլ հրաժարականներ:

 

 


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!