Հռիփսիմե Հակոբյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ «Արի»


Հռիփսիմե Հակոբյանը չնայած այն հանգամանքին, որ երկու երեխաների մայր է, միևնույնն է աշխատանքային զբաղվածույունը մեծ է։

Նա մեկը մյուսի ետևից ներկայացնում է իր նոր ստեղծագործությունները։ Եվ ահա նա կրին նոր երգի պրեմիերայով է հանդես եկել։ Երգը կոչվում է «Արի», որի բառերը հեղինակել է Գրիգոր Կյոկչյանը, իսկ երաժշտությունը պատկանում է Գուրո Գասպարյանին։

Սիրային երգ է, որը Հռիփսիմեն ներկայացրել է իր ոճին համապատասխան։ «Արի ներս առանց իմ դուռը թակելու, Իմ աչքերը քո գրկում եմ փակելու, Քեզ համար է սիրտը իմ, սիրտը իմ միշտ զարկելու»,- հնչում են մեղեդային երգի բառերում։

Երգն առանց տեսահոլովակի է։ Պրեմիերայի ներկայացումից անմիջապես հետո այն բազմաթիվ հավանումների արժանացվավ։

Երգչուհու երկրպագուներն անհամբերությամբ էին սպասում նոր ստեղծագործությանը և   մեկնաբանություններում շտապել են գովեստի արժանացնել երգը և հիանալ երգչուհու տաղանդով։ Իսկ ստեղծագործությունը կարող եք վայելել վարը ներկայացավծ տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: