Տաթևիկ Ադումյանը բավականին երկար տարիներ է ինչ ամուսնացած է, սակայն դերասանուհին ամուսնու հետ համատեղ կադրեր հանրայնացնելուց խուսափում էր։ Նա ընտանեկան հրապարակումներ գրեթե չէր կատարում։

Իսկ ահա վերջին շրջանում նրա համացանցային տիրույթը լի է սիրելիի հետ համատեղ լուսանկարներով և տեսանյութերով։ Այս անգամ նա մի հրապարակում է կատարել, որտեղ ջերմորեն շնորհավորել է ամուսնուն և յուրօրինակ խոստովանություն կատարել։

Նրանք անչափ երջանիկ են միասին և վայելում են իրենց ընտանեկան ջերմ օրերը․ ճամփորդում են, խենթություններ կատարում և վայելում միասնական կյանքը։

Տաթևիկը գրառման մեջ խոստովանել է, որ միասնական տասներկու տարիների ընթացքում կարողացել են հաղթահարել շատ դժվարություններ, որոնք նրանց է՛լ ավելի են ուժեղացրել։

Դերասանուհին նկատել է, որ ամուսնությունը, ընտանիքը և կարևորագույն այլ արժեքներ կարծես արժեզրկվել է և բարձր է գնահատում սիրելիին։ Այս և այլ մանրամասներ առաջարկում ենք դիտել վարը ներկայացված տեսանյութում։