Հունվարի 29-ի ձեր հորոսկոպը․ ահա թե ինչ են հուշում աստղերը․ անակնկալներ, նոր ծանոթություններ, գործնական առաջարկներ


Հունվարի քսանիննին աստղերը համաստեղության նշաններին հղում են․

ԵՐԿՎՈՐՅԱԿ․ Ձեր բոլոր խնդիրներն այսօր կարծես թե լուծում ունեն։ Դյուրին կլինի օգնականներ գտնել։ Նրանք պատրաստակամություն կհայտնեն օգնել ձեզ։ Նրանք ավելին կանեն, որը ձեր մտքով անգամ չէր անցնի։

ԿՇԵՌՔ․ Փոքրիկ հաջողությունների վրա հույս մի դրեք։ Քայլեք առաջ և ավելին փորձեք։ Չբավարարվեք մանր գործերով։ Դուք մեծ ներուժ ունեք ավելիին հասնելու համար։

ՋՐՀՈՍ․ Առավոտյան շատ կարճ ժամանակամիջոցում կհասցնեք մի քանի կարևոր գործեր գլուխ բերել, որը կոգևորի ձեզ և օրվա հիանալի սկզբ կդառնա։ Չեն բացառվում անակնկալները։ Հաջողված օր է սպասվում։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ․ Օրը բավականին հանդարտ և հաճելի կլինի։ Խաղաղ օր է սպասվում։ Անցյալի որոշ հարցեր փակելու օր է, շարժվեք առաջ նոր նպատակներով։

ԱՌՅՈՒԾ․ Ամեն բան այնքան էլ դյուրին չէ տրվում, որքան ցանկալի կլիներ։ Դուք լուրջ ընտրության առաջ եք կանգնած․ պատասխանատվություն վերցնել ձեզ վրա, թե՞ դեռևս ամեն բան թողնել այնպես, ինչպես որ կա։ Այն ձեզ համար կարևոր որոշում է, որը օրվա ավարտին վերջապես կորոշեք։

ԿՈԻՅՍ․ Օրը կսկվի դժվարություններով, սակայն կգտնվեն մարդիկ, որոնք կկարողանան օգնել դժվարություններից պատվով դուրս գալ։ Նրանք ձեր ամենամտերիմ հարազատներն են։

ԽԵՑԳԵՏԻՆ․ Օրվա 1-ին կեսում կդժվարանաք չկռվել, չվիճել շրջապատի հետ։ Խորը շունչ քաշեք և հանդարտվեք, քանի որ օրվա 2-րդ կեսը անակնկալներով լի է լինելու։

ՁՈՒԿ․ Մի նյարդայնացեք, մի անհանգստացեք մանրուքների համար։ Միևնույնն էինքներդ էլ լավ հասկանում եք, որ ամեն բան կարողանալու եք դասավորել ճիշտ տեղերում։

ԽՈՅ․ Օրն այնքան էլ վատ չի սկսի։ Փորձեք շրջապատի որոշ մարդկանց հետ լեզու գտնել և նրանք ցույց կտան որոշ հարցերի ճիշտ ուղին։ Այն շատ բան կփոխի ձեր կյանքում։

ԿԱՐԻՃ․ Օրն արտակարգ կսկսի։ Ձեր շփման հիանալի մոտեցումը ծանոթությունների սկիզբ կարող է դառնալ։ Գործնական հրաշալի առաջարկ կստանաք, որը մերժել բնավ պետք չէ։

ՑՈՒԼ․ Օրվա երկրորդ հատվածում կարող եք պլանավորել կարևոր գործեր։ Այսօր ձեր ինտուիցան շատ լավ է աշխատում, կարող եք վստահել ներքին ձայնին։

ԱՂԵՂՆՎՈՐ․ Օրը հարմար է սովորելու, հմտանալու նոր բաներում, ինչը երբեք չեք կարողացել կատարել։ Այսօր ձեզանից օգնություն խնդրեն, ընդ որում՝ այնպես, որ մերժել չի ստացվի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!