«Հույս ունեմ ինձ չեն ծեծի․․․»․ Սոս Ջանիբեկյանն իրեն ծեծի ենթարկելու մասին մանրամասներ է հայտնել


Տեղեկատվությունն առ այն, որ Սոս Ջանիբեկյանին ծեծի են ենթարկել, պարզվում է ապատեղեկատվություն էր։ Նախնական լուրը պնդում էր, որ ականատեսները հայտնել են դերասանի ալկոհոլոի ազդեցության մեջ գտնվելու մասին։

Այն ակտիվորեն շրջանառվեց և տարածվեց։ Սակայն, բարեբախտաբար, պարզվեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ Հանրությունն անհանգիստ էր և սպասում էր դերասանի հայտարարությանը։

Եվ միայն րոպեներ առաջ դերասանը հանդես եկավ գրառմամբ, որտեղ հայտնեց, որ ծեծի չի ենթարկվել, ողջ և առողջ է։ Շնորհակալ եղավ այսչափ անհանգստության համար և հույս հայտնեց, որ առաջիկայում իրեն ծեծի չեն ենթարկի։

Սոսը մասնավորապես գրել է․ «Ողջ առողջ եմ, ոչ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել, ոչ մեկ ինձ չի ծեծել, թու թու թու․․․ հույս ունեմ չեն էլ ծեծի։ Շնորհակալություն անհանգստության համար, լավ օր բոլորին»։

Դերասանի ընկերները, երկրպագուները և ոնրան հետևող օգտատերեր մեկնաբանություններում հայտնել են, որ ուրախ են դերասանի համար և անփորձանք ու բարի օր են մաղթել նրան։


Понравилась статья? Поделиться с друзьями: