Հումորիստ Կարեն Ավանեսյանը  Արցախում է


Հայտնի հումորիստ Կարեն Ավանեսյանը, ով  բնակվում է  Ռուսաստանի Դաշնությունում, մեկնել է իր  նախնիների հայրենիք՝  Արցախ:

Այս մասին մենք տեղեկանում ենք  ռուսաստանաբնակ հումորիստի    ինստագրամյան էջից:

Կարեն Ավանեսյանը լուսանկարներ է հրապարակել  ու նշել,  որ գտնվում է Արցախում:

Հայտնի  հումորիստը լուսանկարներին կից գրել է. «Իմ նախնիների հայրենիքում: Երկար սպասված հանդիպում մանկության վայրերի հետ: Արցախ, գյուղ Ցոր»:

Հանդիսատեսի համակրանքը վայելող Ավանեսյանը, բացի  էստրադային գործունեությունից,  նկարահանվել է նաև մի շարք այլ  ֆիլմերում: Հատկապես վերջերս հումորիստի  նկատմամբ հետաքրքրությունն  էլ ավելի մեծացավ, երբ համացանցում հայտնվեց «Լուսնի սոնատի» դուդուկային  գեղեցիկ կատարումը:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!