Հովիկ Աղազարյանին անվանեցին անկիրթ, անգրագետ, դավաճան․ բերման ենթարկեցին մեկ քաղաքացու․ տեսանյութ


Սոցիալական տիրույթում ակտիվորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ մի  խումբ մարդիկ Հովիկ Աղազարյանի ետևից բղավում են՝ դավաճան։

Մի քանի լրագրողներ ՔՊ-ական պատգամավորին հարցեր ուղղեցին և վիճաբանեցին նրա հետ։ Պատգամավորը հանգիստ շարունակում էր իր ճանապարը։ Նա մի քանի անգամ փորձ կատարաեց հագիստ պատասխանել իրեն ուղղած հարցերին, սակայն իրավիճակը բարդանում էր, և նա որոշեց ուղղակի շարունակել ճանապարհը։

Հովիկ Աղազարյանին անվանեցին անկիրթ, անգրագետ, դավաճան և այլ վիրավորական արտահայտութոյւններ ուղղեցին նրա հասցեին։ Տեղում աշխատում էին ոստիկաններ և տեսանյութում երևում է, որ մեկ ակին քաղաքացու բերման ենթարկեցին։

Իսկ հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել, երբ մարդիկ պահանջում են իրենց հրաժարականը, պատգամավորը պատասխանեց, որ մի քանի հարյուր և անգամ երեք հազար հոգու պահանջը դա դեռ չի նշանակում հանրային պահանջ։

Այս մասին մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: