Հոգեբանները պնդում են, որ շնորհակալություն-ը կարծես բանավոր շոյանք լինի․այսօր շնորհակալության միջազգային օրն է


Այսօր շնորհակալության միջազգային օրն է։ Առանց որևիցե չափազանցությամբ կարող ենք ասել, որ օրացույցի ամենահարգալից օրն է։Տարեցտարի տոնին ավելանում են առավել շատ երկրներ։

Երիտասարդները կազմակերպում և մասնակցում են բազմապիսի տոնակատարություններ, ֆլեշմոբեր, պատրաստում են  պլակատներ և գունազարդ բացիկներ, որտեղ գեղեցիկ տառերով գրում են «շնորհակալություն» բառը և նվիրում են միմյանց։

Նաև  գեղեցիկ նվերներ են պատրաստում և նվիրում մեկմեկու՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել։ Տոնը նպատակ ունի իմաստավորելու այդ բառը։ Օրվա մեջ մենք այնքան հաճախ ենք օգտագործում «շնորհակալություն» բառը, որ այն կորցնում է իր արժեքը։

Լավ կլինի անտեղի չօգտագործել այդ բառը։ Խորասուզվել և հասկանալ իմաստը և անհրաժեշտ ժամանակ անկեղծորեն շնորհակալ լինել։Հոգեբանները պնդում են, որ «շնորհակալություն»-ը կարծես բանավոր շոյանք լինի, որը կարող է ջերմացնել դիմացինի սիրտն ու հոգին և այն օժտված  է կախարդական հատկություններով և կարող է լայն դռներ բացել մարդու առջև։

Եվ չափազանց կարևոր է այն արտաբերել մաքուր սրտով։ Նաև ասում են, որ շնորհակալ մարդն ավելին է ստանում․ շնորհակալ եղիր  և կստանաս կրկնակին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!