ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանին ներկայացումից հետո անակնկալ մատուցեցին նրա երբեմնի սաներն ու ուսանողները․ հուզիչ տեսանյութ


Հայ թատրոնի երախտավոր Մեջլումյան Գրետան շարունակում է իր վաստակաշատ ու նվիրյալ թատերական գործունեությունը։ Նա տարիներ ի վեր, հիմա էլ հիմնականում Վանաձորի թատրոնում է գործունեություն ծավալում։

 

Նրա հետ ջերմ կապով կապված են ու նրան շատ սիրում են նրա սաները, որոնք տարբեր տարիներին են ավարտել Թատերականը, սակայն չեն մոռացել ու գնահատում են իրենց մտածողության վրա նպաստավոր ազդեցություն ունեցած սիրելի դասախոսին։

 

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնում ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանին ներկայացումից հետո անակնկալ մատուցեցին նրա երբեմնի սաներն ու ուսանողները, դահլիճում տեղի ունեցավ ամենաանսպասելի և հետաքրքիր միջոցառում, իսկ դրանից հետո՝ ճեմասրահում շնորհավորեցին նրա խաղընկերները, ուսանողները և այլք:

 

Ստորև կցված տեսանյութը՝ ճեմասրահից է։ Հ.Գ. — Նշենք, որ հուրախություն նաև դերասանուհու հոբելյանական տարվան ընդառաջ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադամիական թատրոնում նույնպես տեղի կունենա նրա գրքի շնորհանդեսը, ինչպես նաև երեկո:


Понравилась статья? Поделиться с друзьями: