ՀՀ կառավարությունը չունի չկատարված պարտավորություններ ըստ 2018թ. բյուջեի կատարման արդյունքների


Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2018 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստի ընթացքում  գործադիրի ղեկավարը կարևորել է  մակրետնտեսական կայունության ապահովումը:

Կառավարության բոլոր պարտավորությունները կատարման արդյունքում  2018թ եղել է  ցածր գնաճային ֆոնդ: Թերակատարում է եղել   մի փոքր ծախսային մասերով, այն կապ ունի կոռուպցիայի դեմ արդեն իսկ  հայտարարված պայքարի հետ, քանի որ  այսօր էլ կան մի շարք  խոշոր վարկային տարբեր  ծրագրեր, որոնց մասով  արդեն իսկ հարուցվել են  մի շարք  քրեական գործեր:

Ըստ նրա, գործող  կառավարությունը նման է  վերահսկող  բազմանժար կշեռքի, որի հավասարակշռությունը եթե խախտվի,  անխուսափելիորեն կառաջանան կոլափսներ: Կառավարությունն իր առջև  հստակ խնդիր է դրել հնարավորինս  լինել բալանսավորված և ոչ մի դեպքում  չկորցնել հավասարակշռությունը  որևէ ոլորտում: Արդյունքում մենք առաջին եռամսյակային կտրվածքով  ունենք 7.1 տոկոսհամախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշ:

Կառավարության ղեկավարը ընդգծում է. Մեզ համար շարունակում է մեծագույն  խնդիր մնալ մեր երկրում  բռնությունից զերծ հանրության  ձևավորումը: Բռնություն քարոզող ուժերը և անձինք անպայման   դուրս կմղվեն  ՀՀ հանրային և քաղաքական կյանքից:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!