ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանի ծննդյան օրն է


Այսօր մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկի՝ Մարտին Վարդազարյանի ծննդյան օրն է։ Նա բոլորում է ծննդյան ութսուներեք տարին։

Երկու տարի առաջ այս օրը Արցախում մեծ շուքով ու ջերմությամբ նշվել է տաղանդաշատ կոմպոզիտորի ութսունամյա հոբելյանը։

Մարտին Վարդազարյանը ծնունդով Երևանից է։ Ծնվել ու մեծացել է երաժշտի ընտանիքում՝ երաժշտական միջավայրում։ Նրա հայրը Ցոլակ Վարդազարյանն է, ով համարվում է հայկական ջազի հիմնադիրներից մեկը։

Մ․ Վարդազարյանն ավարտել է Կոնսերվատորիայի նախ դաշնամուրային, ապա կոմպոզիտորական բաժինները։ Դասավանդել է Մանկավարժական համալսարանում, եղել կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավարը։

Այժմ էլ զբաղվում է մանկավարժական և ստեղծագործական գործունեությամբ՝ դասավանդելով Կոնսերվատորիայում։ Ժամանակին արժանացել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։

Մարտին Վարդազարյանի հեղինակած երաժշտությունները հնչել են հեղինակավոր ֆիլմերում․ նա հեղինակել է ավելի քան քառասուն ֆիլմի երաժշտություն։ Բացի այդ, նա գրել է նաև ավելի քան հարյուր թատերական պիեսներ։

Տաղանդաշատ կոմպոզիտորը երկու զավակների հայր է, ուներ երեք թոռ և երկու ծոռնուհի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!