Հիշո՞ւմ եք այս կտրոնները, գիտե՞ք ինչ են դրանք․․․ դրա համար էլ սենց հոգեբանական ճնշված մեծացել ենք․․․


Բլոգեր, լրագրող Կամո Թովմասյանին համացանցային տիրույթում կարդացած մի նյութ հիշեցրել է 90-ականների դժվարին կյանքը և ստիպել գրառմամբ կիսվել և անցած-գնացած օրերից իրողություններ հիշեցնել։

Կամոն գրել է, որ մի քանի տեղ կարդացել է Արցախում կտրոններով սննդամթերք ստանալու մասին, ինչն էլ իրեն հիշեցրել է հեռավոր 90-ականները։

Այդ տարիներին իր ընտանիքին հասնում էր մեկ ամբողջական հաց, որն էլ բաժանվում էր չորս հավասար մասերի և յուրաքանչյուրին բաժին ընկնում 250 գ։ Իսկ գիշերը, երբ Կամոն քաղցած էր լինում, արթնանում էր և յուրաքանչյուրի կտորից մեկ բարակ շերտ կտրում և գաղտնի ուտում։

90-ականների անվերջանալի հերթերը սարսափելի էին։ Այդ ժամանակ ԿԱմոբ եղել 10-12 տարեկան երեխա։ «Դրա համար էլ սենց հոգեբանորեն ճնշված մեծացել ենք, ոնց որ էն գերմանական ֆիլմերում, որ հավաքում գնացքով տանում են, կորցնում են, այ էդ տեսարանն ունեին հերթերը: Իսկ դուք հիշո՞ւմ եք էդ տարիները, կանգնե՞լ եք էդ հերթերը։ Մեկ-մեկ սկսում եմ հասկանալ բոլոր գործընկերներիս, ովքեր տեղափոխվեցին Լոս… չնայած էդ Լոսը ախր ոնց չեմ սիրումմմմ ….»,- գրառումն ավարտել է Կամոն։

Ես էլ գիշերը երբ բոլորը քնած էին, գնում էի բոլորի բաժիններից բարաակ կտրում, ուտում էի թաքուն, քանի որ փոքրուց շատակեր էի:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!