Նանե Արզումանյանը ուժեղ մարդու կենդանի օրինակ է, ով ապրում ու արարում է մեր կողքին։ Նանեն, ցավոք սրտի, այն քույրիկների շարքերում է, ով անհուն վիշտ ունի սրտում։

Հայտնի լրագրողը չարաբաստիկ պատերազմում կորցրել է եղբորը՝ հերոս Արտուշ Արզումանյանին։ Հերոսի մասին պատմությունները շատ են, նրա սխրանքների մասին անվերջ կարող են խոսել իր ենթակայությամբ ծառայող զինվորները, որոնք հերոս Արտուշի տղաներն էին։

Հենց այդպես էր նա նրանց անվանում և ընդունում։ Արտուշը երկու որդի ունի։ Նրանցից մեկը զինվոր է և հերոս հայրիկի ճիշտ պատճեն՝ անսահման հայրենասեր ու հզո՜ր։

Իսկ Նանե Արզումանյանի հայրը կենդանի հերոս է, ով ապրում է մեր կողքին, մեր հայրենիքում։ Այսօր լրագրողը հայրիկի հետ լուսանկար է հանրայնացրել և կից գրառման մեջ ներողություն խնդրել նրանից։

Նանեն մասնավորապես գրել է․ «Հաճախ հասկանում ես, որ քար դառնալը վերևից է տրվում, որ կարողանաս դիմանալ… Սիրում եմ քեզ, Հզորս, Պապ ջա՜ն։ Կներես, որ վերապրեցիր պատերազմի օրերը. դու, որդիդ և կռիվը…»։