Հերոս տղերքի մասունքների նկարները տանես նախարարի սենյակում հատակին շաղ տա՞ս․․․»․ Ստյոպա Սաֆարյանն աղմկահարույց միջադեպի մասին


Օրերս տեղի ունեցած միջադեպը շատերի զայրույթը շարժեց։ Ներս մտնել նախարարի աշխատասենյակ  և ցուցաբերել նման պահելաձև, ուղղակի անթույլատրելի է։

Հանրությունը դատապարտեց նման վարքագիծը և անկախ այն հանգամանքից, թե քաղաքական ինչպիսի հայացքներ ուեն։ Հասարակական մի շարք գործիչներ, կուսակցությունների ղեկավարներ խիստ անդրադարձ ունեցան այս ամենին։

Առանձնացրել ենք Ստյոպա Սաֆարյանի այս մասին գրառումը։ Նա նույնպես դատապարտում է նման պահվածքը և ապշու, թե ինչպես կարելի է հերոսացած տղաների լուսանկարները շաղ տալ հատակին։ Այս մասին Սաֆարյանը մասնավորապես գրել է․ «Հերոս տղերքի մասունքների նկարները տանես նախարարի սենյակում հատակին շաղ տա՞ս։ Բա նմաններն արժանի՞ էին նման թանկ կյանքերին։

Բա նմանների դաստիարակողները համարելու են, որ սերո՞ւնդ են ետ գցել։ Նրանք չեն ամաչելո՞ւ փողոց դուրս գալիս։

Լավ, էս աստիճանի՞ թքել արյուն թափած մարդկանց և հանրային բարոյականության երեսին‎»։ Դժվար է չհամաձայնել քաղաքական վերլուծաբանի հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!