«Հերոս հայ»․ Ռազմիկ Ամյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ անչափ հուզիչ


Ռազմիկ Ամյանը մշտապես ցույց է տալիս, որ լավագույն կերպով է զգում հայրենիքը։ Սիրված երգիչը իր երգացանկում առաջին անգամ չէ, որ հայրենասիրական երգեր է ներառում։

Նա անկեղծորեն և հատուկ ակնածանքով է ներկայանում հատկապես հայրենասիրական բնույթի ստեղծագործությունները կատարելիս։ Այս անգամ Ռազմիկը կրկին հանդես է եկել հայրենասիրական բնույթի երգով։ Երգի պրեմիերան հանրության կողմից անչափ մեծ ջերմությամբ ընդունվեց և լայն արձագանքներ ստացավ։

Երգը նվիրված է հերոսներին։ Այն այդպես էլ վերնագրված է․ «Հերոս հայ»։ Այս հուզիչ ու հայրենասիրական երգի երաժշտությունը հեղինակել է Կարեն Սևակը, իսկ խոսքերը պատկանում են Ավետ Բարսեղյանին։

Երգի տեսահոլովակում պատերազմի իրական կադրեր են, որտեղ գլխավոր կերպարները հերոս, հաղթական  տղաներ են, ովքեր անձնվիրաբար կանգնել են հայկական երկու հայրենիքների պաշտպանության սուրբ գործին։

Ռազմիկ Ամյանի նոր,անչափ հուզիչ երգի տեսահոլովակն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: