Հերոսների երեխաները Եռաբլուրում՝ հայրիկների մոտ․ անասելի հուզիչ․ տեսանյութ


Եռաբլուր․․․ 1 բառ, բայց անծայր, անչափ ցավ և վիշտ, որ պարփակված է այս տխուր ու սուրբ բլուրում։ Այստեղ յուրաքանչյուրն ասես տանն է, պաշտապանված այստեղ անմահների, ամենաուժեղների մոտ ես, որ ցանկանում ես խոնարհված քայլել, ասես մեղավոր ես որ կաս, ապրում ես, շնչում, բայց նա, նրանք, մեծերը, ո՜չ։

Անարդարությունը անծայրածիր և անչափելի է դարձել։ Անմահացած հերոսները բլուրում՝ Եռաբլուրում, մի մեծ տուն են սարքել և մշտական բնակություն հաստատել։

Եվ որքան ենք բոլորս ցանկանում, որ այս տունը չլինի կամ գոնե փոքր լինի և այլևս չմեծանա, բայց ո՜չ,այն մեծանում է, անարդարացիորեն մեծանում է։

Այստեղ բնակիչները եղբայրներ են, հայրեր, ամուսիններ, սիրելիներ․․․ Նրանց այցելում են միշտ, այցելուների պակաս նրանք չունեն։

Բայց որքան խոցելի են նրանց երեխաները, որ ոչինչ չեն հասկանում կամ այնքան շա՜տ են հասկանում։ Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք ուղղակի կիսել հերոսների երեխաների վիշտը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!