Հերոսի վերջին խոսքերն ու կանխագուշակումը․«Տղե՛ք, գնում եմ, սիրտս վատ բան է գուշակում, բայց․․․»


Հայրենիքը թեկուզ վիրավոր, բայց կանգուն է։ Կանգուն է այն լուսավոր տղաների հայրենասիրության շնորհիվ, ովքեր հավերժության ճամփորդ դարձան։ Նրանց պատկերացումները հայրենիքի, նրա հանդեպ ունեցած սիրո մասին այլ արժեքներ ունեին։

Անձնազոհ տղաներից մեկն էլ Համբարձումյան Տիգրանն է։ Ծնվել է 2001 թ․, Երևանում։ Մեկնել է ծառայության 2020-ին։ Ծառայել է Ջրականում։ Ընտանիքի անդամների հետ խոսելիս ասում էր, որ նորակոչիկ և իրեն առաջնագիծ չեն տանում, սակայն մարտի դաշտում մասնակցում էր թեժ մարտերին։

Մարտերի ընթացքում քանիցս փրկվել է մահից։ Ձեռնամարտի է ելել և ոչնչացրել բազմաթիվ թշնամիներ։ Հեռախոսազանգերից մեկի ընթացքում ասել է, որ իր պարտքն է կատարում և մինչ վերջին վայրկյանը առաջնագծում է մնալու։

Հոկտեմբերի ութին դիրքեր բարձրանալուց առաջ տղաներին ասել է․ «Տղե՛ք, գնում եմ, սիրտս վատ բան է գուշակում, բայց գնում եմ ,որ չասեն՝ Տիկոն փախավ , մինչև վերջ կռվելու եմ»։ Մարմնի բարձր ջերմությամբ բարձրացել է դիրքեր։ Չորս տղաներով, առանց հրամանատարի պայքարել են ութսուն հոգանոց թուրքական զինյալների դեմ։ Տիգրանը ստանձնել էր հրամանատարի պարտականությունները։ Փրկել են չորս հոգու՝ ընկնելով շրջափակման մեջ։

Հոկտեմբերի տասին ժամը 16:30-ին զանգահարել է հորը և ասել․ «Պապ ջան, սաղ լավ ա,սաղ նորմալ ա, չանհանգստանաք,ես ձեզ կզանգեմ»: Մեկ- երկու ժամ անց կյանքը տվել է հայրենիքին։ Մինչև վերջին շունչը զենքը եղել կողքին էր։ Ոտքերից վիրավոր է եղել , սակայն պայքարել է մինչև վերջ։ Երբ նրան գտել են, զենքը կողքին էր դրված։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!