Լիլիթ Կարապետյանը դեռևս 90-ականներից սկսած երկրպագուների մեծ բանակ ունի։ Նրան սիրում են, նրանով հիանում և վայլեում նրա՝ մեկը մյուսից հիանալի ստեղծագործությունները։

Երգչուհին շարունակում է իր ակտիվ գործունեությունը և հիացնում իր ունկնդիրներին։ Օրեր առաջ Լիլիթ Կարապետյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել, որը նվեր է եղել Հայոց բանակի տոնին։ Այն անչափ գեղեցիկ և հուզիչ ստեղծագործություն է, որը երգչուհին է՛լ ավելի գեղեցկացրել իր նուրբ կատարմամբ։

Հոլովակը սև և սպիտակ գույներով է։ Տեսահոլովակի ամենահուզիչ դրվագներից մեկը, թերևս, Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ կադրն է, որտեղ երգչուհին շոյելով Սպաարապետի լուսանկարը՝ խնամքով փակում է լուսանկարների հին ալբոմը։

Ստեղծագործության և՛ խոսքերը, և՛ երաժշտությունը հեղինակել է Րաֆֆի Ալթունյանը։ «Հերոսը իմ սրտի սիրտը իմ չի լքի, գիտեմ շուտով կգաս, որ իմ կողքին մնաս, որ դառնանք մի հոգի, նորից իրար կողքի։

Զենքերը թող լռեն, իմ սերը տուն բերեն․․․ »,-հնչում են հուզիչ այս երգի բառերում։ Տեսահոլովակն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։