Հարսանիք, որը հյուրերը երբեք չեն մոռանա․ պատճառը ձեզ կզարմացնի


Հարսանիքի օրը յուրաքանչյուր զույգ ցանկանում է իր կողքին տեսնել ամենահարազատ մարդկանց՝ կյանքի ամենակարևոր օրերից մեկը նրանց շրջապատում տոնելու համար։ Այդ պատճառով երբ Աարոն Բենիտեսը պլանավորում էր իր հարսանիքը, նա չկարողացավ այն պատկերացնել առանց Արքայազն Մայքլի՝ իր կատվի։ Մոխրագույն ավազակը նրանց հարսանիքն իրապես անմոռանալի դարձրեց։ Միանգամից հստակեցնենք, որ Արքայազն Մայքլն անսովոր կատու է։

Մայքլի համար ուշադրության կենտրոնում հայտնվելը նորույթ չէր։ Նրա տերը՝ Բենիտեսը, համակարգչային գրաֆիկայի օգնությամբ, փոխում է նրա միմիկան և նկարահանում կատվին տեսահոլովակների մեջ։ Իրական կյանքում էլ Աարոնը և Արքայազն Մայքլը մոտ ընկերներ են։ Բնականաբար, նա չէր կարող իր հարսանիքը պատկերացնել առանց կատվի և պաշտոնապես նրան ազաբ հայտարարեց։ Կատվի համար հատուկ կոստյում և օձիգ կարվեց։

Քանի որ կատուն առաջին անգամ չի եղել ուշադրության կենտրոնում, նա արժանապատիվ է դիմացել այդ փորձությանը։ Ավելին, կատվի համար հատուկ ճաշացանկ էր նախատեսված` սաղմոն՝ նրա սիրելի ուտեստը։

Դա շատ էր դուր եկել կատվին և նա բոլորին վարակել էր իր եռանդով։ Հյուրերի խոսքով՝ այս հարսանիքը նրանք երբեք չեն մոռանա՝ մոխրագույն փափլիկի շնորհիվ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!