Այսօր՝ հունվարի տասնիննին, հայերի համար օրը հերթական անգամ ցավով սսկվեց։ Վաղ առավոտից լրատվականները շտապում էին հանրությանը տեղեկացնել ցավալի ու ողբերգական դեպքի մասին։ Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկում հրդեհ է բռնկվել։ Այն տեղի է ունեցել 01։30-ի սահմաններում։

Նախնական տվյալներով հրամանատարը ցանկացել է վառել վառարանը, որի համար օգտագործել է բենզին։ Բենզինով լի շիշը դուրս է թռել նրա ձեռքիվց և մեծ հրդեհի պատճառ դարձել։ Ողբերգական այս դեպքը խլել է տասնհինգ զինծառայողի կյանք և կան երեք վիրավորներ, որոնք հոսպիտալացված են և վիճակը գնահատվում է ծանր։

Այս գործով քննություն է ընթանում։ Զոհվածների շարքում է եղել Արամ Մանուկյանը, ում սոցիալական հարթակն ուսումնասիրելուց հետո հայտնի է դարձել նրա վերջին գրառումը։ Այն անչափ հուզիչ է։ Արամը գրել էր․ «Դե, հիմա հասկանո՞ւմ ես, որ «վաղը» այդպես էլ կարող է չլինել, կամ էլ կարող է կեսգիշերին գալ ու տագնապալի ձայների տակ կանգնել կոկորդիդ։ Հիմա հասկանո՞ւմ ես, որ կարող ես էլ չհասցնել, կարող ես չերգել էլ խելագարի պես` ձայնը գլուխդ գցած…

Պետք է ամեն օրդ լիարժեք ապրես․ գնաս տեսնելու նրանց, ում վաղուց որոշել, բայց միշտ սպասում ես վաղվան։ Գրիր ու գրկիր նրան, ում հույս ունես վաղը փողոցում պատահաբար հանդիպել։ Առանց վախենալու նայիր աչքերի մեջ ու որսա քաղցրությունը, ապրիր, լա՞վ…

Պիտի վախենանք ` հետո նո՞ր սիրենք իրար, հա՞։ Դե, մենք էլի ժպտալու ենք, էլի մոռանալու ենք կարևորի մասին, էլի ապրելու ենք այնպես, կարծես թե վաղը միշտ մեր գրպանում է ու երբ ուզենանք բարի լույսը դուրս կբերենք ծալված մասերից, մենք էլի կապրենք… երևի… Պիտի սիրենք իրար, շատ սիրենք, սիրենք այսօրվա ու վաղվա փոխարեն։ Օգնենք իրար հաղթահարել հոգին ավերող գիշերները, միասին լինենք, ապրենք միասին…»։