«Հայ ֆիդայի»․ Շպռոտը հայրենասիրական նոր երգի պրեմիերա է ներկայացրել


Հայկական շոուբիզնեսի ամենավառ, սկանդալային երգչուհիներից մեկը՝ Շպրոտը,  այսօր նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Ներկայացված երգը երգչուհուն բնորոշ ոճի մեջ է։ Այն կոչվում է «Հայ ֆիդայի»։

Հայտնի երգը երգչուհին իր հանդիսատեսին ներկայացրել է նոր մոտեցմամբ։ Երգչուհին տեսահոլովակում ներկայացել է մի քանի կերպարներով։

Նա նախընտրել է հայկական տարազային մոտիվներով հագուստ և վառ արծաթափայլ երեկոյան զգեստ։

Տեսահոլովակը իրենից ներկայացնում է մի փոքրիկ պատում։ Երգչուհին անտառում քարտեզը ձեռքին ճանապարհ է փնտրում և հանդիպած ձիավորից ճիշտ ուղի է հարցնում, ապա հանդիպում է մեկ այլ տղամարդու, ով նույնպես ցույց է տալիս  ուղին և հյուրասիրում արցախյան շունչ հաղորդող ընկույզ։

Ապա հանդիպում է մի կնոջ, ով  հայկական գաթա է հյուրասիրում, իսկ տեսարանը բույրով լրացնում են յասամանները։ Հերոսուհին վերջապես գտնում է տարածքը և փորելով հողը՝ գտնում պահ տված զենքը։

Այն ասես խորհրդանշում է հայի ներկայիս կյանքն ու ուժը, որով հայը պիտի շարունակի կյանքը։ Տեսահոլովակը կարող եք դիտել  վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!