Արդեն մի քանի օր է ինչ ընդդիմությունը շարունակում է իր հանրահավաքը։ Մայիսի մեկին նրանք ակնկալում էին բողոքի մեծ ակցիա, սակայն 16։30-ի դրությամբ արդեն մի քանի լրատվականներ հայտնում են ընդդիմության հանարահավաքների տապալման մասին։

Այս ֆոնին՝ հանրահավաքի մեկնարկին ընդառաջ, Սիուշոն հանդես է գալիս մի հրապարակմամբ, որտեղ ներկայացել է հայկական տարազով և զենքը ձեռքին։

Հոլովակից կարելի է ենթադրել, որ կադրերը տեսահոլովակի նկարահանումներից է։ Ինչ խոսք, երգչուհին հրաշալի տեսք ունի և հին հայկական հագուստներն անչափ սազում են նրան։

Այս կերպ Սիրուշոն ցանկացել է ցույց տալ իր բողոքը և ուժը պատրաստ դիմակայելուն։ Տեսանյութին կից երգչուհին գրել է․ «Հայ կնոջ կանացիության տակ թաքնված մեծ ուժը»։

Երգչուհու հրապարակման մեկնաբանություններում կարելի է հանդիպել կռվելուն, դիմակայելուն պատրաստակամ կանանց, ովքեր հիացել են երգչուհու կամքով, ուժով և հայրենասիրությամբ։ Տեսանյութը դիտեք վարը։