Հայ երգչուհին փլատակների տակ է մնացել Թուրքիայում․ տեսանյութ


Օրերս Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը ցնցեց ողջ մարդկությանը։ Երկրաշարժն աղետալի հետևանքներ ունեցավ։

Հազարավոր զոհեր և վիրավորներ կան և դեռ շարունակվում են որոնողական, փրկարարական աշխատանքները։ Հիշեցնենք, որ Հայաստանը Թուրքիային և Սիրիային փրկարարական ջոկատներ է ուղարկել՝ որպես օգնություն և աջակցություն։

Ինչպես գիտենք թե՛ Թուրքիայում և թե՛ Սիրիիայում հազարավոր հայեր կան, իսկ աղետալի երկրաշարժից տուժել են  նաև ազգությամբ հայ քաղաքացիներ։

Պարզ է դարձել, որ Դիարբեքիրում, Տիգրանակերտում ապրող հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսն ամունսու հետ մնացել է փլատակների տակ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Ուդի Երվանդը, ով  հայ արվեստի գործիչներից է։

Նրա փոխանցմամբ ամուսինները դեռ դուրս չեն բերվել փլատակների տակից։ Զիլան Տիգրիսը ծնվել և նախնական ու հետագա կրթությունը ստացել է Տիգրանակերտում։

Նա հայկական ծագում ունի թե՛ հորական, թե՛ մորական կողմից։ Այս մասին մանրամասն կարող եք տեղեկանալ վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!