Հայ գերիները զանգել են հարազատներին, նամակներ ու տեսաուղերձներ ուղարկել. մանրամասներ


Բազմաթիվ հորդորները և կոչերն անտեսելով՝ Ադրբեջանը բանտերում է պահում  հայ զինվորներին, որոնք գերիներ են։ Նրանք թշնամական երկրում դատվում և ազատազրկման են ենթարկվում։ Հայաստանյան ղեկավարությունը նշում է՝ քայլեր են ձեռնարկվում նրանց րոպե առաջ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Աշխատանքներ են տարվում նաև միջազգային բարձրագույն որոշ օղակներում։

Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել գերեվարված տղաների հետ։ Տեղեկատվությունը հայտնում է Զառա Ամատունին, ում խոսքով՝ այցելած ներկայացուցիչներին թույլատրվել է հանդիպումներ ունենալ տղաների հետ և զրուցել, ապա օգնել կապ հաստատել հարազատների հետ․ ոմանք նամակներ են փոխանցել, ոմանք զանգահարել են և այլն։

Հանդիպումն իրականացել է այն գերիների հետ, որոնց գերեվարման իրողությունը պաշտոնապես հաստատված է Ադրբեջանի կողմից։ Ամատունին հանդիպման կոնկրետ օր չնշեց, քանի որ հանդիպումները տարբեր օրերի են եղել։

Թույլատրվել է հունվար ամսին այցելություններ կատարել, որոնք տարբեր օրերի էին գրանցվում։ Այդ հանդիպումները ուրախություն են պարգևել նաև մեր բոլոր հայրենակիցներին։ Այն պահը, երբ ընտանիքն անակնկալի գալով՝ խոսում է գերի ընկած հարազատի հետ, տեսաուղերձ և նամակ ստանում նրանից, այդօրինակ ուրախությունն անսահման է և փոխանցվում է նաև անծանոթ մարդուն։

Մեծ հույս ունենք, որ շատ շուտով տղաները կլինեն հայրենիքում։ Տղաներին ուժ և մեծ համբերություն ենք մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: