Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018-2019 մրցաշրջանի չեմպիոնը


Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018-2019 մրցաշրջանի չեմպիոնը:

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնություն 2018-2019 մրցաշրջանի չեմպիոն  է դարձել  «Արարատ-Արմենիան»։  Եզրափակիչ փուլում այս թիմին հաջողվեց  հաղթանակի անիվը թեքել իր կողմը: Մրցակցի հարկի տակ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Բանանցին» 1-0 հաշվով:

2-րդ խաղակեսի սկզբնամասում միայն  խփվեց հանդիպման միակ գոլը։ 11-մետրանոցի իրավունք ստացավ «Արարատ-Արմենիան» և իհարկե  52-րդ րոպեին հակառակորդի դարպասը գրավեց Անտոն Կոբյալկոն, որն էլ դարձավ որոշիչ: «Արարատ-Արմենիան»  ընդամենը 1 միավորով շրջանցեց «Փյունիկին»  և իր վաստակած 61 միավորով  դարձավ չեմպիոն։

Այս տարի  հաղթող թիմը՝  «Արարատ-Արմենիան» Հայաստանը  կներկայացնի  Չեմպիոնների լիգայում:

 

        


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!